Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Երեկ հայրենիքն ուներ ինքնապաշտպանության այս համակարգը

Երեկ հայրենիքն ուներ ինքնապաշտպանության այս համակարգը
27.01.2023 | 07:25

Մինչ երկրի անտերության մատնվելը մեր ժողովրդի կողմից ընդունված մի թևավոր արտահայտություն կար, որ հաճախ էինք կիրառում տարբեր առիթներով: Սիրում էինք ասել՝ «Հայրենիքն սկսվում է սահմանից», ասել է թե՝ առաջին գծից, և ամեն անգամ առանձնահատուկ պատվախնդրությամբ մեծարանքի խոսքեր էինք շռայլում մեր սահմաններն անառիկ պահող զինվորների հասցեին:


Երեկ հայրենիքն ուներ ինքնապաշտպանության այս համակարգը՝ արմատներով հողի մեջ խրված և զինվորի ոգով երկրի սահմանների անխոցելիությունն ապահովող:
Այսօր այդ ամենը հարաբերական է և անորոշ, միայն արդյունքն է հստակ ու անտանելի դաժան:


Բայց, միևնույն է, ՄԵՆՔ շարունակելու ենք ապրել և արդյունքում ունենալ այն, հանուն որի տասնամյակներ ու դարեր շարունակ մաքառում ենք:


Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 14446

Մեկնաբանություններ