«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

1.3 մլն դոլար՝ ֆեյքերի «բուծարանին»

1.3 մլն դոլար՝ ֆեյքերի «բուծարանին»
06.02.2023 | 09:13

«Վարչապետի աշխատակազմն աստղաբաշխական թվերի հասնող դրամաշնորհ է տրամադրել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը հանրության շրջանում առավել հայտնի է որպես «Ֆեյքերի ՊՈԱԿ»։ Դրամաշնորհը կազմում է 511 միլիոն 763 հազար դրամ, այսինքն՝ մոտ 1.3 մլն դոլար» («Հրապարակ»)։


Դե հա, պարզ է, որ կտան իրենց ֆեյքերի «բուծարանին», իրենց նվիրյալ բարեկամ պաշտոնյաներին, ՔՊ-ականներին՝ բարձր վարձատրություն, հավելավճարներ ու «խրախուսանքներ»:
Դե, իսկ Արցախի շրջափակման ու Հայաստանի անվտանգության հերն էլ անիծած, այդ մասին բարձրաձայնողներինն էլ՝ հետը:


Կարևորն իրենք են, իրենց զանազան վաստակները, առանձնատներն ու ճոխ կյանքի վայելքները՝ չտեսավարի ու լկտի, չտեսի ախորժակով:
Դե պատկերացրեք՝ քանի զորանոց, սահմանային պաշտպանական ամրություններ կկառուցվեին այդ առանձնատների ու այդ ՊՈԱԿ-անոցի փողերով:


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 14625

Մեկնաբանություններ