ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Պայքար` սա է լինելու մեր փրկության բանաձևը

Պայքար`  սա է լինելու մեր փրկության բանաձևը
24.03.2023 | 21:06
  • Անվտանգության հզոր համակարգ:
  • Բանակի արդիականացում և զինում:
  • Ազգային կրթական համակարգ:
  • Պետական ազգային դոկտրին:
  • Տնտեսական զարգացում և ժողովրդի բարեկեցություն:

Այս կարևորագույն ուղղություններն են երկրի իրական խաղաղության հիմքը։

Եվ դրան հասնելու ճանապարհը այս աշխարհահռչակ դավադիրների իշխանությունից երկիրն ազատելն է։

Նոր, արագ, նպատակային և աննահանջ պայքար-կոնսոլիդացիա, որը ոտքի կհանի բոլորին, անկախ հակակրանքներից ու համակրանքներից։

Պայքար, որը ամեն մարդ կհամարի իրենը։

Սա է լինելու մեր փրկության բանաձևը։

Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 6787

Մեկնաբանություններ