ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Իսկ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին խոսք չկա

Իսկ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին խոսք չկա
27.03.2023 | 19:54

Մայիսին սպասվում է Չինաստան-Կենտրոնական Ասիա մեծ ֆորում, որին կմասնակցի Սին Ցզինպինը, և որտեղ, ըստ Չինաստանի արտգործնախարարի, այդ երկրներին Չինաստանը «մեծագույն առաջարկ» է անելու։

Եվ ահա, այդ լուրից հետո, ԵՄ-ը քննարկում է այդ երկրների հանդեպ պատժամիջոցներ կիրառելու հարցը՝ Ռուսաստանին պատժամիջոցներից խուսափելու հարցում օժանդակելու համար։
Թե ինչի կհանգեցնեն այդ պատժամիջոցները, եթե դրանք լինեն, դժվար է ասել, գուցե ավելի օգնեն Չինաստանի ազդեցության տակ ավելի խորը մտնել։
Սակայն Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին խոսք չկա, ո՛չ Լաչինի միջանցքի փակման, ո՛չ գերիների գնդակահարման, ո՛չ այդ երկրում մարդու իրավունքների խախտման համար։
Սկզբունքները՝ սկզբունքներ, գործը՝ գործ։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2966

Մեկնաբանություններ