Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Քաղաքական իշխանությունը «պատասխանատուների» շրջանակ է ձևավորում

Քաղաքական իշխանությունը «պատասխանատուների» շրջանակ է ձևավորում
13.04.2023 | 22:02

Ի՞նչ նպատակով է քաղաքական որոշում կայացվել և զբաղեցրած պաշտոնից ազատվել ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը:

Ինչպես 44-օրյա պատերազմի, դրան հաջորդած ադրբեջանական հարձակումների դեպքում, քաղաքական իշխանությունը «պատասխանատուների» շրջանակ է ձևավորում, արագ ազատում պաշտոններից, ոմանց նկատմամբ էլ իրավական գործընթաց սկսում:

Նպատակը մեկն է` առավելագույնս իրենից հեռացնել քննադատության ու մեղավորության տարափը` այն բաշխել ներքևի օղակի և հատկապես զինվորական շրջանակների միջև:

Այս ամենն ուղեկցվում է իշխանության շարքերից ընտրված հատուկ գարշելի դեմքերի ակտիվ քարոզչությամբ, ովքեր տաղավարից տաղավար, միկրոֆոնից միկրոֆոն են վազում, որպեսզի արդարացնելով քաղաքական իշխանությանը` պատասխանատվությունն առանց դատավճռի բարդեն մյուսների վրա:

«Մյուսներ» ասվածը հարաբերական է և ըստ քաղաքական նպատակահարմարության փոփոխվում է:

Սեփական ժողովրդի նկատմամբ թշնամությամբ էլ իշխանությունը շարունակում է քանդել, հանձնել և նոր կորուստներ արձանագրել:

Տիգրան Աբրահամյան

Դիտվել է՝ 3989

Մեկնաբանություններ