Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Հույս ունեք, որ դրանք հարց լուծող ե՞ն

Հույս ունեք, որ դրանք հարց լուծող ե՞ն
03.06.2023 | 07:56

Վերջապես այսքան երկար «ծեծ» ուտելուց հետո արժեր, որ հասկանայինք պարզ ճշմարտությունը:

Այն է դիվանագիտության, միջպետական հարաբերությունների հիմքը երկու հանճարեղ հրեայի՝ Մարքսի ու Ֆրեյդի ուսմունքներն են:

Ստամոքս, կեցություն ու սեքս, ով ում, կամովի՞ն, թե՞ բռնաբարությամբ:

Հիմա Քիշնևում Ալիև ու Փաշինյան նստեցրել եք Մակրոնի ու Շոլցի արանքում, Միշելն էլ արբիտր, ու դեռ հույս ունեք, որ դրանք հարց լուծող ե՞ն....

Թիֆլիսեցին կասեր վա՜յ մե դեդա՜, Քուռն ու՜ր, տունն ու՜ր...

Հարցի, մեր հարցի` Ղարաբաղի հարցի լուծման հետ ‘չ Ալիևը, ո’չ Փաշինյանը վաղու՜ց գործ չունեն:

Չունեն ո՛չ Միշելը, ո՛չ Շոլցն ու Մակրոնը:

Նրանց «փորը գետին քսելն» այլ է:

Իմացե՛ք, հանդիպումների ժամանակ կարևորն այն չէ, թե ինչ են ասում, այլ այն ինչ չի բարձրաձայնվում:

Այնպես որ, Արցախի հարցի լուծման բանալին Մոսկվայում է, ինչպես միշտ եղել է:

ՈՒ դա, մի անգամ ևս վերահաստատվեց Վաշինգտոնում:

Միրզոյան-Բայրամով քառօրյա հանդիպման ժամանակ:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 7117

Մեկնաբանություններ