Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Երկիրն է ձեռից գնում, սրանք մտածում են, թե ինչու մարզական միջոցառումը չեղարկվեց

Երկիրն է ձեռից գնում, սրանք մտածում են, թե ինչու մարզական միջոցառումը չեղարկվեց
14.06.2023 | 15:43

Աչքովս ընկավ՝ «ծանրամարտի աշխարհի 2024 թվականի առաջնությունը Երևանում չի անցկացվի»:

Լալահառաչ տեղեկացնում են հայաստանյան պատկան մարմնից և ավելացնում՝ ճակատագրական եղավ դրոշի այրման տխուր միջադեպը:

Երկիրն է ձեռից գնում, նստենք մտածենք, թե ինչու մարզական միջոցառումը չեղարկվեց:

Թող գիլոյանները մտածեն հերթական

«ուտուշ-խմուշների» առիթը ձեռից բաց թողնելու համար:

Հիմա շատերդ կհարձակվեք վրաս՝ չես հասկանում, ֆլան, ֆստան, բա որ ասում էինք...

Հա՛, դե հիմա՝ բան էր, եղավ, «զաթի» իլհամիկի ամբարտավան քթին գոնե մեկ անգամ հասավ, էն էլ՝ հրապարակավ:

Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3187

Մեկնաբանություններ