ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ոչ մի արտաքին ուժ վստահելի չէ ամբողջությամբ

Ոչ մի արտաքին ուժ վստահելի չէ ամբողջությամբ
27.06.2023 | 20:13

Հայաստանն ընկղմված է բարդ և դեռ անլուծելի քաղաքական դիմակայության մեջ, լրիվ «վայելում» է թուրքական երկու պետությունների միասնական դաշինքի թշնամությունը և ՌԴ, Իրան, ԵՄ, ԱՄՆ արտաքին ուժերի փոփոխվող, անկայուն, իներտ ու խուսանավողական քաղաքականության պտուղները: Այս իրավիճակում հստակ երևում են ստվերային պայմանավորվածություններ, մերկ շահեր և անազնիվ քայլեր մեկը մյուսի նկատմամբ: Ոչ մի արտաքին ուժ կամ հարևան ու հեռավոր երկիր վստահելի չէ ամբողջությամբ, այսօրվա դաշնակիցը վաղը կարող է դառնալ «հանդիսատես», և հակառակը, ոչ դաշնակցից կարող ես օգնություն ստանալ: Կարճ ասած, ամեն ինչ անկանխատեսելի է, մենք չունենք այնպիսի հատուկ ծառայություններ, որոնք կկարողանան հստակ տեղեկություն և խորհրդատվություն տալ: Ուստի ամենաարդյունավետ և պետականամետ դիրքորոշումը առավելագույն չեզոքությունն է այն հարցերում, որոնք վերաբերում են հատկապես ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի ներքաղաքական իրադարձություններին: Չեզոքություն և կրկին չեզոքություն:

Հարգելի հակապուտինականներ մի բաժակ ջուր խմեք և հանգստացեք, Հայաստանի թշնամիների քանակը ձեր գրանտների համար մի ավելացրեք:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 1723

Մեկնաբանություններ