Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Հադրութ տանող ճանապարհի քարերի սիմֆոնիան

Հադրութ տանող ճանապարհի քարերի սիմֆոնիան
08.07.2023 | 16:05

Առաջին անգամ Հադրութ ուղևորվելիս աննկարագրելի էր հպարտությունը, սերը, վայելքը, որը զգում էի անցնելով Հադրութ տանող ճանապարհով։

Ճանապարհի աջ կողմը անասելի երջականություն էր պարգևում` աստվածային գույներով ներկված դաշտերը, վարելահողերը, այգիները, բնության գողտրիկ տեսարանները ապրելու, արարելու, ստեղծելու ու սեփական երկրում հպարտ ապրելու էներգիա էին պարգևում։

Ձախակողմյան անձեռակերտ լեռները լիքն էին պտղատու և ոչ միայն պտղատու հրաշալի ծառատեսականերով։

Աննկարագրելի բնություն է` քար, լեռ, առվակներ, անտառ, ձորակ, ծաղիկներ ու դեղաբույսեր, թռչունների հոգեպարար ճռվողյուն։

Ինձ ուղեկցող տաքսու վարորդը Արցախյան առաջին ազատամարտի մասնակից էր, իմ խնդրանքով մի քանի դրվագ պատմեց, որոնք լսելով ևս մեկ անգամ հասկացա, որ հայ զինվորականը աննկուն կամքի ու ոգու տեր եզակի անհատ է, որին պարտական ենք մինչև մեր կյանքի ավարտը։ Մերթընդմերթ ընդհատում էի նրա խոսքը` խնդրելով կանգնել ու նկարում էի, անհնար էր անտարբեր անցնելը, ուղղակի հիացմունքն անհնար էր չարտահայտելը, շունչս կտրվում էր երջանկությունից, զմայլանքից ու զգացումից` կարծես դրախտում էի։ Դրախտը հենց սա է, մտքումս մի քանի անգամ կրկնեցի ես։

Հիմա զրկված ենք այդ դրախտային զգացումը կրկին վերապրելու պարգևից, որովհետև մի փնթի ու ստախոս ստահակ փող է աշխատում, վրեժ է լուծում հայ հերոսներից` իր ցեղատեսակին հաղթելու ու մեր սեփական հողերն ազատագրելու համար, իսկ մենք էլ ներփակվել ենք մեր պատյաններում ու լուռ հետևում ենք

Սոնա ԱՂԵԿՅԱՆ

Դիտվել է՝ 4988

Մեկնաբանություններ