ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Գազանի դեմքը ոչնչով չես ծածկի

Գազանի դեմքը ոչնչով չես ծածկի
13.08.2023 | 11:14

Արցախահայությունը մեծ տառապանքի ու զրկանքների գնով շարունակում է դիմակայել, չկոտրվելով ու չհուսալքվելով, ավելին՝ ամրացնելով իր ոգին ու հավատը: Չհանձնվելով, մենք մոտենում ենք բարեհուսո հանգրվանի: Սա վիճակագրական տեղեկություն չէ, այլ՝ իրականության ըմբռնում և զգացողություն, ինչն ավելի կարեւոր է ցանկացած հարցախույզից:

Որքան դիմակայում է Արցախը, նույնքան, և առավել, բացահայտ է դառնում ադրբեջանական արնախում վերնախավի ու նրա աջակիցների գազանային բնույթը: Երբ գազանը սկսում է ձախողվել, կրկնակի կատաղում է: Իսկ նա սկսել է ձախողվել, եթե խորատեսորեն նայենք իրողություններին:

Ճիշտ է՝ գազանի դեմքը ոչնչով չես ծածկի, բայց նրան լռեցնել է պետք, և կարելի է:

Լռեցնել, նախ և առաջ, մեր արդարացիությամբ ու ազատասիրական ոգով. սրանք, հավատացեք, արժեքներ են, որ դեռեւս կարևոր տեղ ունեն արդի աշխարհի քաղաքակրթական մակարդակում, որքան էլ աշխարհը խառնակվի ու խճճվի շահախնդրությունների ցանցում:

Մեր կողմն են ինքնորոշման իրավունքը և ուժի չկիրառման պայմանը՝ վավերացված միջազգային օրենսգրքում:

Ադրբեջանցիք հոխորտում են միայն տարածքային ամբողջականության դրույթով:

Այսինքն՝ իրավական տեսանկյունից մենք նրանց գերազանցում ենք երկու անգամ:

Սա մեծ առավելություն է, որ պետք է ճիշտ օգտագործել և ցանկալի արդյունքի հանգեցնել: Մի շարք նշաններ հուշում են, որ Արցախը բավականաչափ մոտեցել է իր անկախության ճանաչմանը:

Բայց դեռ շատ մաքառել է պետք:

Որքա՜ն գործ ունեն անելու հատկապես հայ իրավապաշտպանները:

Հավատանք նրանց մասնագիտական ուժին և հայրենասիրությանը:

Բայց և չմոռանանք՝ գազանին խորթ են քաղաքակրթական կռվանները:

Նա միայն ապավինում է իր ճանկերին:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5434

Մեկնաբանություններ