Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Անգամ ազերիների ծիծաղն է գալիս «հումանիտար» բառը լսելիս

Անգամ ազերիների ծիծաղն է գալիս «հումանիտար» բառը լսելիս
29.08.2023 | 20:23

Նկարն ամբողջովին արտահայտում է բաքվեցի փոքրիկ սուլթանի իրական նպատակները` հումանիտար բեռի անվան տակ Արցախ հասցնել իսկական «տրոյական ձի»:

Ընդ որում, նկարում պակասում է Բերձորի միջանցքի անվերադարձ զրոյացման նպատակը, այն փոխարինելով Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով` արդեն որպես զուտ ներքին ադրբեջանական երթուղի։

Թե բա՝ հումանիտար բեռ. անգամ ազերիների ծիծաղն է գալիս «հումանիտար» բառը լսելիս։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 4828

Մեկնաբանություններ