ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Որևէ դրական ակնկալիք հնարավոր չէ ունենալ Էրդողան-Փաշինյան ենթադրելի բանակցություններից

Որևէ դրական ակնկալիք հնարավոր չէ ունենալ Էրդողան-Փաշինյան ենթադրելի բանակցություններից
10.09.2023 | 18:05

Ըստ թշնամական տեղեկատվական աղբյուրների՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը, բաքվեցի չկայացած սուլթանի հետ հեռախոսազրույցի ընթացքում, հայտարարել է, որ վաղը պատրաստվում է բանակցություններ վարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ` «...по ситуации в Карабахском регионе Азербайджана»: Թուրք առաջնորդը նաև հայտարարել է, թե Արցախում Հայաստանի գործընկերներին համարում է սխալ։

Ըստ էության, սա որոշակի նոր տեղաշարժերի մասին է վկայում։ Կարծում եմ՝ Էրդողանին գործին միացրել են հանգամանքները, որոնք որոշակի առումով բարդացրել են վաղօրոք մշակված ծրագրի իրագործումը։

Այդ հանգամանքներից գլխավորը Արցախի հայրենակիցների դիմադրությունն է, որը հավանաբար կանխատեսելի չէր, հաջորդը Արցախի Հանրապետության նոր նախագահ ընտրվելու հանգամանքն է, ով, ըստ թշնամական կողմի, իր վերահսկողությունից դուրս անձ է և զինվորական։

Կարծում եմ՝ Էրդողանը սկսելու է սպառնալիքով, որի պայմաններում Հայաստանի վարչապետը, ըստ թշնամական կողմի, իր բոլոր ջանքերը պետք է գործադրի արցախցիներին հանձնելու համար։

Թերևս, որևէ դրական ակնկալիք հնարավոր չէ ունենալ Էրդողան-Փաշինյան ենթադրելի բանակցություններից, բացի նոր մարտահրավերները։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 6380

Մեկնաբանություններ