ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Ինչքան շատ ենք կորցնում, այնքան շատ ենք մեղադրում ուրիշներին

Ինչքան շատ ենք կորցնում, այնքան շատ ենք մեղադրում ուրիշներին
12.09.2023 | 13:32

Ուկրաինայի արևմտյան մասը միշտ էլ ատել է ռուսներին։ Արևելյան մասում հիմնականում ռուսներ են կամ՝ ռուսամետ բնակչություն։ Կենտրոնական մասում` տարբեր ժամանակ տարբեր են։

Հիմա, եթե Ուկրաինան փոքրանա, ապա մնացած մասում ռուսների դեմ ատելությունը կավելանա։ Ու ինչքան փոքրանա` այդքան ավելի շատ կատեն։ Դա բնական է։ Իրենցը համարվող երկրից ռուսն է տարածք վերցնում։ Բայց, օրինակ, չեմ հավատում, որ կատեն ամերիկացիներին։

Իսկ մեզ մոտ ինչպե՞ս է. մեր տարածքի հիմնական մասը թուրքերի մոտ է, մի մեծ մաս Ադրբեջանում է, մի քիչ՝ պարսիկների, մի քիչ՝ վրացիների։ Մնացածի մոտ բուն հայկական տարածքներ չկան. ո՛չ ռուսների, ո՛չ ամերիկացիների, ո՛չ եվրոպացիների։ Բայց մեզ մոտ, ամեն կորցնելուց, սկսում է ատելություն գեներացվել ռուսի, ամերիկացու, եվրոպացու հանդեպ։

Ու ինչքան շատ ենք կորցնում, այնքան նրանց ավելի շատ ենք մեղադրում։

Չգիտեմ՝ ինչու՞ է այդպես, բայց կասկածում եմ, որ թուրքական հետք կա դրա տակ։

Օրինակ, ի՜նչ լավ կլիներ, եթե մենք կարողանայինք այնպես անել, որ ադրբեջանցիները ատեին ու ամեն ինչում մեղադրեին ռուսին, ամերիկացուն, թուրքին, եվրոպացուն։

Բայց իրենք հասել են նրան, որ մենք մեր ուզող-չուզողին չենք տարբերում։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 3157

Մեկնաբանություններ