ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Պատերազմի հրավերն ուղարկված է

Պատերազմի հրավերն ուղարկված է
24.09.2023 | 14:16

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ իր հաշվենկատ հայտարարությամբ պատերազմի հրավեր ուղարկեց թուրք-ադրբեջանական ուժերին՝ Ռուսաստանին մեկուսացնելով մեր պաշտպանության համակարգից:

Մանիպուլյատիվ հայտարարություններով, իբրև Հայաստանին ծայրագավառ չդարձնելու նպատակ, այս անձը Հայաստանը թուրքացնելու ճանապարհն ընտրեց:

Կառավարության՝ «Ռուսաստանը վատ դաշնակից է» հիմար թեզը իրական համարող մարդիկ գոնե բնազդային մակարդակում պետք է գիտակցեն, որ եթե Ռուսաստանը վատ դաշնակից է, ու այսպիսի պարտություններ ենք կրում, բա որ նույն Ռուսաստանը թշնամի դառնա, ի՞նչ կլինի Հայաստանի վիճակը:

Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է» կարգախոսից հետո Արցախն ընկավ, հիմա ասում է՝ «կեցցե Հայաստանը»:

Սպասեք Հայաստանի դեմ հարձակմանը:

Գիտե՞ք, այս ամենի մեջ ինչն է ամենացավալին, որ ինչ մեր գլխին գալիս է, մենք դրան արժանի ենք:

Այգեկցու Այծերը և գայլերը առակն էլ՝ վկա:

«Հավաքվեցին մի անգամ այծերը ու գայլերին նամակ ուղարկեցին, թե ինչու ենք մենք դարերով թշնամի իրար հետ, եկեք ապրենք միասին սիրո եվ խաղաղության մեջ: Ուրախացան գայլերը, իրենց համաձայնությունը տվեցին ու շատ նվերներ ուղարկեցին այծերին, իսկ նամակում գրված էր. «Շատ ճիշտ եք որոշել, հարգարժան այծեր, մեր միջի խառնողը հովիվներն ու շներն են, եթե դուք նրանց վռնդեք ձեր կողմերից, մենք բարեկամներ կլինենք»: Այծերը լսեցին գայլերի խորհուրդը և վտարեցին հովիվներին ու շներին: Եվ սկսեցին թռչկոտել ազատության մեջ, ուտել ամենահյութեղ խոտն ու խմել ամենալավ առվակի ջուրը: Իսկ գայլերը սպասեցին հարյուր օր, հավաքվեցին ու խժռեցին հիմար այծերին»:

Արա Զոհրաբյան

Դիտվել է՝ 3718

Մեկնաբանություններ