Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Խաղաղության աղոթք

Խաղաղության աղոթք
28.10.2023 | 00:01

Փա՜ռք Քեզ Տեր, որ մեր այս երկրային կյանքին խաղաղ օրեր ես պարգևում:

Պարգևիր նաև Քո խաղաղությունը համայն արարածներիդ և հեռու պահիր մեզանից ցասումն ու պատուհասը, կորուստն ու ցավը:

Եվ Տե՛ր Աստված, սուրբ ու պատվական Խաչիդ նշանով մեզ պահի՛ր, պահպանիր երևելի ու աներևույթ բոլոր թշնամիներից:

Ամե՛ն:

Դիտվել է՝ 2406

Մեկնաբանություններ