Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Որոշում կայացնելու պահը (կամ`անհանգստությունը տեղին է)

Որոշում կայացնելու պահը  (կամ`անհանգստությունը տեղին է)
30.10.2023 | 17:24

Հայաստանի շուրջ հրդեհը մեծանում է։

Նիկոլականները հույսները դրել են իրենց փրկչի վրա, իսկ հայ ազգի մտահոգված զավակները տագնապով ապրում են։ Մնացածը հով լռված են։

Իսրայելա-պաղեստինյան պատերազմը բորբոքելու է այս պահին մեղմ թվացող շատ կոնֆլիկտներ և դուրս է գալու տարածաշրջանային համարվելու արձանագրումից։

Ժամանակն է քայլեր անելու և առաջին քայլը պետք է անեն իշխանությունները։

Խոշորացույցի տակ առնել օտարերկացիներին, աշխատանք տանել նրանց գործատուների, վարձով տուն տվողների հետ։

Պարտադիր չէ` գնահատականը լինի թշնամական, այլ կարևորը իրավիճակի վերահսկելի լինելն է։

Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2881

Մեկնաբանություններ