«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Երկու «բաստիոն»

Երկու «բաստիոն»
07.11.2023 | 13:19

Ողջ աշխարհն ասում է, որ Ալիևը բռնապետ է, Ադրբեջանում բռնապետություն է, բոլոր զեկույցներում անազատ երկիր է ներկայացվում, բայց Ալիևի արածների վրա նույն աշխարհն աչք է փակում։ Արդյունքում՝ բռնապետը իր երկրի տարածքը մեծացնում է, շատ դեպքերում՝ առանց մի կրակոցի, շատ դեպքերում արգելված մեթոդներով, գերտերություններին մատների վրա խաղացնում է, իր ուզածին հասնում է ու էդ ամենը մարսում։

Մեր գլխավոր եթիմն ասում է, որ մենք ժողովրդավարության բաստիոն ենք, Եվրոպան ծափահարում է «ժողովրդավար» երկրի եթիմ առաջնորդի ելույթին, անթիվ-անհամար զեկույցներ է ընդունում բռնապետ Ալիևի դեմ ու անցնում առաջ։

Արդյունքում՝ մենք ունենում ենք տարածքային ու մարդկային ահռելի կորուստներ, շատ հաճախ անձնվիրաբար կռված մեր տղերքի պահածը գրչով հանձնում են, բայց մեզ խոստանում են, որ հեսա-հեսա խաղաղություն կլինի, սաղ տեղը կընկնի։

Հիմա հռետորական հարց. արդյոք պետության ու ազգի պահպանման համար պետք է ժողովրդավա՞ր լինել, թե, այնուամենայնիվ, բռնապետ։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 2156

Մեկնաբանություններ