«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Ազգը նայում է, ծափ տալիս ու Նոր տարվան պատրաստվում

Ազգը նայում է, ծափ տալիս ու Նոր տարվան պատրաստվում
11.12.2023 | 17:33


Հենց նոր ականատես եղանք սրանց հերթական հակապետական դրսևորմանը (չնայած, դրա պակասը ոչ մի անգամ չի էլ եղել)։

Որ ասում եմ` սրանք պետություն ասվածն ատում են, ճիշտ եմ ասում։ Ցանկացած արարողակարգի վրա, ինչը վերաբերվում, առնչվում է պետության սիմվոլիկային, սրանք թքած ունեն։

ԱԺ աշնանային նստաշրջանը ավարտվեց. խորհրդարանի աշխատանքին քիչ թե շատ տեղյակ յուրաքանչյուրը գիտի, որ բացման ու փակման ժամանակ պաշտոնապես դրա մասին բարձրաձայնվում է, ավելին` հնչում է պետական օրհներգը։ Բայց էսօր Ալենը հռեկոպալի արեց, էդ մասին ոչ մի ծպտուն, էլ չեմ ասում հիմնի մասին։

Հիմա կթվա, թե մանրուք է, ջուրը ջրաղացը տարել ա, ես չախչախի հետևից եմ ընկել, բայց չէ, ժողովուրդ, էս ամեն ինչը ուղղակի ասոցացվում է պետություն ինստիտուտի հետ ու խոսում էդ ամենի նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին։ Էս նույնն է, որ հիմնը հնչի՝ց չկանգնես, կամ դրոշը բարձրանա` երեսդ շրջես։

Ի դեպ, սրա նման մի բան էլ 2019-ի Ամանորին արեցին , երբ հրապարակում 12-ին հիմնը չհնչեց։ Սրանք դրվագներ են, որոնք փաստում են պետականության չգոյության մասին, մարդկանց հոգեբանորեն սթրեսի են ենթարկում, ու ասեմ` գիտակցված։

Եկեք մտովի պատկերացնենք, թե ինչ կաներ նույն նիկոլոսը, եթե, ասենք, երջանկահիշատակ Գալուստ Գրիգորիչը կամ Շարմազանովը նման բան անեին ԱԺ նստաշրջանի փակմանը, կամ նախագահ Սարգսյանը ուղերձ հղեր` հիմնը չհնչեր։ Մի ամբողջ տարի կոռնար, ինչ ասես կասեր, բոլորին ազգի թշնամի կսարքեր։ Բայց էսօր, ազգը նայում է, ծափ տալիս ու Նոր տարվան պատրաստվում։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 6198

Մեկնաբանություններ