ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Աղոթարան

Աղոթարան
15.01.2024 | 00:01

Հա՛յր գթութեանց եւ
Աստուա՛ծ ամենայն մխիթարութեանց,
որ մխիթարես զմեզ յամենայն նեղութեան մերում.
լո՛ւր եւ այժմ ձայնի պաղատանաց ծառայից Քոց՝
ընդունելով զաղաչանս մեր.
անցո՛ ի մէնջ զցասումն
պատուհասի յանցանաց մերոց
բարերարութեամբ Քով:
Ներեա՛ եւ լո՛ւր մեզ,
քաւեա՛ եւ թո՛ղ զմեղս մեր,
արժանաւորեա՛ գոհութեամբ
փառաւորել զՔեզ
ընդ Որդւոյ եւ ընդ Սրբոյ Հոգւոյդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Դիտվել է՝ 2772

Մեկնաբանություններ