ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Փաշինյանն «անսահմանափակ քարտ» է («безлимитная карта») Բաքվի և Անկարայի համար

Փաշինյանն «անսահմանափակ քարտ» է («безлимитная карта») Բաքվի և Անկարայի համար
02.02.2024 | 09:14

Մի քանի րոպե տարբերությամբ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը նույն տեքստերն են արտաբերել և երկուսն էլ հայտարարել են Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և Անկախության հռչակագրից հրաժարվելու անհրաժեշտության մասին։

Ավելին, մենք արդեն հատել ենք այդ Ռուբիկոնը, որից այն կողմ Իլհամ Ալիևը չի թաքցնում, որ «կառավարման վահանակը Նիկոլ Փաշինյանից և ողջ Հայաստանից» անձամբ իր ձեռքում է։

Ալիևը նաև ցույց տվեց, որ «չի խղճա Փաշինյանին» և պահանջելու է վերանայել ոչ միայն Սահմանադրությունը, այլ Հայաստանի գրեթե ողջ օրենսդրությունը։

Փաշինյանն «անսահմանափակ քարտ» է («безлимитная карта») Բաքվի և Անկարայի համար, և Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են այս «անսահմանափակ» քարտն ամբողջությամբ օգտագործել։

Կարևոր է նաև, որ այսօր արդեն կարող եք բաց տեքստով ասել, որ Սահմանադրությունը փոխելու հանրաքվեի գնալով և «ԿՈՂՄ» քվեարկելով՝ կողմ եք քվեարկելու Ալիևի՝ Հայաստանի ղեկավար դառնալուն։

Ինքներդ Ձեզ մի խաբեք, սա կլինի ոչ թե նոր Սահմանադրություն ընդունելու պլեբիսցիտ, այլ Իլհամ Ալիևին Հայաստանի կառավարման մանդատ տրամադրելու քվեարկություն։

Բենիամին ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2684

Մեկնաբանություններ