«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Հայաստանին առաջարկում են դուրս գալ ՀԱՊԿ-ից և «խաղաղ, ոչ բռնի» կերպով հանձնվել Թուրքիային

Հայաստանին առաջարկում են դուրս գալ ՀԱՊԿ-ից և «խաղաղ, ոչ բռնի» կերպով հանձնվել Թուրքիային
19.02.2024 | 07:37

Մյունխենում աշխարհը բաժանվեց նոր սկզբունքով. ԱՄՆ-ի նախագահական գալիք ընտրություններում Թրամփի վստահ հաղթանակի ֆոնին ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունների թուլացումը հանգեցրել է նրան, որ Մյունխենում ոչ պաշտոնական մակարդակով Եվրոպական արևմուտքը որոշել է հանձնել Ուկրաինան ՌԴ-ի ողորմածությանը` козел отпущения, как говорится. ռուս-ուկրաինական հակամարտությունը մոտակա 6-7 ամսվա ընթացքում կավարտվի:

Հայաստանի մասով զուտ նշել են, որ ՆԱՏՕ-ն կարող է ապահովել ՀՀ-ի անվտանգությունը, բայց, իհարկե, Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ-ի թիվ 1 դերակատար Թուրքիայի ձեռքերով: Պարզ ասած` Հայաստանին առաջարկում են դուրս գալ ՀԱՊԿ-ից և «խաղաղ, ոչ բռնի, թավշյա ու անարյուն» կերպով հանձնվել Թուրքիային:

Անդրկովկասում առաջարկվել է ստեղծել Թուրքիայի պատրոնաժով հակառուսական կարդոն, բայց Վրաստանը դրան չի գնա, իսկ Ադրբեջանը, իր էներգակիրներով ու Թուրքիայի բաց աջակցությամբ, դրա կարիքը չունի. մնաց Հայաստանը՝ այս աշխարհաքաղաքական բարդագույն իրավիճակում դպրոցի կախիչի խնդիր իսկ լուծել չկարողացող կառավարությամբ:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 7359

Մեկնաբանություններ