Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Արմանը Հայաստանի բանտում շարունակում է կրել պատիժը, որովհետև պահել է հայի պատիվը

Արմանը Հայաստանի բանտում շարունակում է կրել պատիժը, որովհետև պահել է հայի պատիվը
03.03.2024 | 09:22

Տարիներ առաջ, Արման Առաքելյանը դատապարտվեց 18 տարվա ազատազրկման, որից 6 տարին արդեն կրել է՝ ներառյալ նախաքննության և դատաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը:

Արմանը մեղավոր է ճանաչվել ՌԴ-ում իր հայկական ռեստորաններից մեկում ադրբեջանցու սպանության գործով և դատապարտվել ազատազրկման՝ 18 տարի ժամկետով: Միջադեպը տեղի է ունեցել էթնիկ հարաբերությունների ֆոնին, մասնավորապես, ադրբեջանցին հայհոյանքներ է հնչեցրել հայերի հասցեին և կոտրել պատից կախված հայ ազգային հերոսի նկարները:

Իսկ երեկվա ազերի տականքը ադրբեջանի համար դարձավ 2-րդ ռամիլ սաֆարով, ով շուտով մեդալ էլ կստանա:

ադրբեջանը անգամ մի քանի ժամ չթողեց իր հանցագործին անազատության մեջ, իր հերթական հանցագործ

հայասպանին, ով 44-օրյա պատերազմի ժամանակ մորթել էր Հադրութցի պապիկին:

Դրան դիմավորել էին հավուր պատշաճի, դրոշն ուսերին, ոնց դիմավորում են հերոսներին: Միայն այն,որ նա հայ էր մորթել` հերիք էր...

Իսկ մեր Արմանը դեռ անազատության մեջ է:

Ինչքա՜ն ամոթ է, Աստվա՜ծ իմ...

Արմանը Հայաստանի բանտում շարունակում է կրել պատիժը, որովհետև պահել է հայի պատիվը:

Մի գրամ արժանապատվությունն ինչ է, որ մեր երկրի տականք ղեկավարները չունեն:

Ես ամաչում եմ Արմանի առաջ:

Նկարում մեր Արմանն է:

Հայաստան Արցախ Սփյուռք Ֆբ էջից

Դիտվել է՝ 2274

Մեկնաբանություններ