Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Մեր սուրբ մայրերի, կանանց ու դուստրերի իսկական տոնը ապրիլի 7-ն է

Մեր սուրբ մայրերի, կանանց ու դուստրերի իսկական տոնը ապրիլի 7-ն է
08.03.2024 | 16:02

Մարտի 8-ը, որպես տոն՝ թյուրիմացություն է և հակաքրիստոնեական իմաստ ունի։ Այն պատահական չի ընտրված։ Այդ օրը Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան օրից (սեպտեմբերի 8-ից) տրամագծորեն, ուղիղ վեց ամիս հետ է տարված։

Չարը, նեռը ամեն ինչ Քրիստոսին տրամգծորեն հակառակ է անում։ Օրինակ, հայտնի է, որ սատանիստներն իրենց «պատարագը» մատուցում են դեմքով դեպի արևմուտք շրջված, մինչդեռ քրիստոնյաներս միշտ նայում ենք դեպի արևելք, մեր եկեղեցիների խորանները արևելյան կողմում են, միշտ աղոթում ենք դեմքով դեպի արևելք, նույնիսկ մեր ննջեցյալներին ենք հուղարկավորում դեմքով դեպի արևելք՝ սպասելով Տիրոջը, որ գալու է արևելքից։

Մարտի 8-ը միշտ ընկնում է Մեծ Պահքի ժամանակաշրջանի մեջ՝ գայթակղություն լինելով շատերին՝ պահեցողության, խոկման, ինքնամաքրման հոգեվիճակը փոխարինելով խրախճանքներով ու կնոջը պաշտամունքի առարկա դարձնելով։

Որոշ «ակտիվիստներ» նույնիսկ մարտի 8-ից հետո «կանանց միամսյակ» են հռչակում, Մեծ Պահքի մեծ մասը վերածելով խրախճանքների։

Մեր սուրբ մայրերի, կանանց ու դուստրերի իսկական տոնը ապրիլի 7-ն է (Ավետման տոն) և սեպտեմբերի 8-ը ։

Քաղվածքը Պարգև Սրբազանի տեսանյութից արել է

Gevork Manoukian-ը

Դիտվել է՝ 2831

Մեկնաբանություններ