Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Փաշինյանի փակուղին

Փաշինյանի փակուղին
02.04.2024 | 08:57

ՀԱՊԿ-ից Փաշինյանին պատասխանել են, որ «ՀԱՊԿ-ի պատասխանատվության տարածքն ավարտվում է այնտեղ, որտեղ անցնում է պետական սահմանը, որը կարգավորվում է երկկողմանի հիմունքներով Հայաստանի և նրա հարևանների միջև»:

Փաշինյանի հետպատերազմյան քաղաքականության ողջ տրամաբանությունն ուղղված է եղել Հանրապետության դելեգիտիմացիային՝ դրանից բխող հետևանքներով («կադաստրի վկայական», «լեգիտիմ սահման» արտահայտություններով):

Հենց նրա խոտոր տրամաբանությամբ էլ ՀԱՊԿ-ում նրան անկյուն մղեցին:

Փաշինյանի հետպատերազմյան ամենաշրջադարձային արկածախնդրությունն այն է եղել, որ նա հրաժարվել է ռուսական կարգավորման պլանից՝ չստանալով արևմտյանը: Երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու ճանապարհին կամ այդ ճանապարհն անցնելու նպատակով նա սառնասրտորեն զոհաբերել է Արցախը՝ զրո անվտանգային երաշխիք ստանալով Հայաստանի անվտանգության համար:

Այս արկածախնդրությունը հանգեցրել է նրան, որ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են երկկողմ ձևաչափով՝ առանց միջնորդների:

ՈՒժային դիսբալսնսի պայմաններում ենթադրվում է, որ Փաշինյանը զրկվել է մանևրելու հնարավորությունից՝ կանգնելով Ալիևի բոլոր քմահաճույքները կատարելու պարտադրանք-փակուղու առջև:

Հիմա նրան Մոսկվայից ասում են՝ Բաքվի հետ համաձայնության արի, նոր մեր առջև բարձրացրու պատասխանատվության հարցը:

Կասկածից վեր է, որ նույն պատասխանը Հայաստանը ստանալու է նաև արևմտյան մայրաքաղաքներից, եթե մի օր նրանց առջև բարձրացնի վերջիններիս պատասխանատվության հարցը՝ կապված Հայաստանի տարածքային ամբողջականության և անվտանգության խնդիրների հետ:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1925

Մեկնաբանություններ