«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Եթե դու հարճ չես, ուրեմն մենք իրար հետ ենք

Եթե դու հարճ չես, ուրեմն մենք իրար հետ ենք
25.05.2024 | 13:07

ՌԴ-ն «միլիմետր առ միլիմետր» կայուն առաջ է գնում:

Մենք միլիմետ առ միլիմետր երկիրը պետք է ազատագրենք՝ առանց մի գրամ պաթոսի, ասֆալտի վրա, ձիգ, կռիվ տալով, սկզունքով ու համոզելով, անկոտրում ու կամքով, ուժով ու ձգությամբ:

Դելյադինին էի լսում երեկ, ասում է՝ «մեր դաշնակիցներն այն երկներն են, ովքեր իրենց երկրի ազգային շահերով են առաջնորդվում». պարզ ու ունիկալ թեզ է:

Եթե դու հարճ չես, ուրեմն մենք իրար հետ ենք:

Վրաստանը այսօր փորձում է իր պետությունը պահել:

Հայաստանը այսօր ամեն գնով ցանկանում է հարճ լինել:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 1946

Մեկնաբանություններ