Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Խնդրանք-ելույթ՝ ուղղված արևմտաթուրքական տերերին

Խնդրանք-ելույթ՝  ուղղված արևմտաթուրքական տերերին
13.06.2024 | 13:03

Նիկոլի վերջին «ելույթից» հանում ես լաչառությունը և թողնում բովանդակությունը, ստացվում է խնդրանք-ելույթ՝ ուղղված իր արևմտաթուրքական տերերին, որով խնդրում է իրեն չփոխել և խոստանում է անել այն, ինչի համար բերվել է իշխանության՝ հանել Ռուսաստանին տարածաշրջանից, Հայաստանը դարձնել թուրքական վիլայեթ:

Գունավոր հեղափոխության պատրաստության արտոնությունը և իրականացման գլխավոր նպատակը այդ է եղել. ոմանք մտածում էին, որ դա կստացվի Արցախից յոթ շրջան տալով, Նիկոլը մտածում էր Արցախը տալով, հետո կտան (Նիկոլը կամ այլ արևմտամետ) Սևանի արևելյան ափը, հետո՝ Սյունիքը և այսպես շարունակ, ու կարևորը, այս ամենը կարվի «ինքնիշխանություն» խրոխտ լոզունգով:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 4041

Մեկնաբանություններ