«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Լեյտմոտիվը անփոփոխ է

Լեյտմոտիվը անփոփոխ է
01.07.2024 | 12:32

Եբր «Ազատության» Հրայր Թամրազյանը, Հայ Եկեղեցու կարգավիճակով մտահոգված, հարցեր է ուղղում աթեիստ պատգամավորին, ապա սեփական հայացքների բացահայտման ու փաստերի յուրովի ընկալման տեսանկյունից և՛ հարցերը, և՛ պատասխանները ավելի անկաշկանդ են ստացվում: Դե, իսկ լեյտմոտիվը անփոփոխ էր՝ ուրախ ենք, որ Հայ Եկեղեցին թուլանում է, քանի որ պատմությունը ցույց է տվել, որ վերջինս, իր իշխանությունը ուժեղացնելու հաշվին, ձգտել է կործանել պետականությունը: Ընդ որում, բուն թեման ԵՄ անդամակցության հեռանկարներն էր, և ինչով է խանգարում դրան Եկեղեցին՝ միայն իրենց է հայտնի, քանզի ԵՄ անդամ երկրներում անգամ պետական եկեղեցիներ կան:

Հ.Գ. Այս անգամ մեծահոգաբար հնչեց կարծիք, որ Հայ Եկեղեցին կարող է զբաղվել մշակութային հուշարձանների պահպանությամբ ու վերականգնմամբ, ուղղակի մոռացան ընդգծել, որ դա իրավունք չէ, այլ հենց կառավարության համար օրենքով սահմանված խիստ ծանր ու ծախսատար պարտավորություն:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 3508

Մեկնաբանություններ