Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ի՞նչ կլիներ, եթե…

Ի՞նչ կլիներ, եթե…
07.08.2024 | 10:26

Ի՞նչ կլիներ մի քանի ճակատով կռվող Իսրայել երկրի վարչապետ Բիբի Նեթանյահուի հետ, եթե Իրանի հարձակման վտանգի ֆոնին, երկրի պաշտպանությունը կազմակերպելու, յուրաքանչյուր օր ռազմական ղեկավարության հետ ժամեր տևող նիստեր և որոշումներ կայացնելու փոխարեն, որոշեր ամեն առավոտ Թել-Ավիվի փողոցներով հեծանիվ քշել:

Ճիշտ է` հրեաները ուղղակիորեն դուրս կվռդնեին Բիբիին, սակայն մինչ ժողովրդին հերթը հասնելը, այդ քայլը, թերևս, կանեին ուժայինները:

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4421

Մեկնաբանություններ