Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

1 միլիարդ 218 միլիոն դրամանոց դպրոցաշինության ծրագիրը ձախողվել է

1 միլիարդ 218 միլիոն դրամանոց դպրոցաշինության ծրագիրը ձախողվել է
17.08.2024 | 14:02

62 բնակավայր ունեցող Տավուշի մարզում ընդամենը 4 դպրոցի շենք է կառուցվում՝ Կիրանցում, Գանձաքարում, Բագրատաշենում, Դովեղում։ Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Դովեղ գյուղի դպրոցի շինարարությունը շուրջ 5 ամիս դադարեցված է։ Դպրոցի շինարարությունը սկսվել է 2022 թվականի վերջին, շինարարության ավարտի ժամկետի երկարաձգումից հետո այն պետք է ավարտվեր 2024 թվականի հունիսի կեսին։ Դպրոցի շենքը կառուցվում էր պետական բյուջեի 1 միլիարդ 218 միլիոն դրամ ֆինանսավորմամբ, շինարարությունը իրականացնում էր «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ն։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել՝ ե՞րբ է գործարկվելու Դովեղի նորակառույց դպրոցը։ Մարզպետարանից պատասխանել են․«Դովեղի նորակառույց դպրոցի շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են կապալառուի ոչ պատշաճ աշխատանքների պատճառով»:

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 4017

Մեկնաբանություններ