Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ԵՊՀ-ն արտագաղթի և միջազգային թրաֆիքինգի գաղափարական ոգեշնչողի ու իրագործողի դերում

ԵՊՀ-ն արտագաղթի և միջազգային թրաֆիքինգի գաղափարական ոգեշնչողի ու իրագործողի դերում
01.09.2024 | 21:26

Ինչպես գիտեք, ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն ում «բռնում», հետը համագործակցության հուշագիր է ստորագրում:

Վերջինիս «համագործակցելու» մոլուցքը չափ ու սահման չի ճանաչում: Ի վերջո, այն կարող է միջազգային քրեական սկանդալի հանգեցնել:

Վերջերս այսրոպեական Հ.Հ-ն հայտարարեց Իտալիայի Տուշայի և Պերուջայի օտարերկրացիների համար համալսարանների հետ «համագործակցելու» մասին: Ինչպես նկատեցիք, Տուշայի և Պերուջայի համալսարանները բացառապես օտարերկրացիների համար են: Այսինքն, համալսարաններում սովորում են Նամիբիայից, Սոմալիից, Զիմբաբվեից, Թուրքիայից, Ադրբեջանից և այլ պետություններից ժամանած, այդ պետությունների քաղաքացիները: Ըստ ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ի, վերջիններս «փոխանակման» ծրագրի շրջանակներում կարող են հայտնվել Երևանում:

Արդյո՞ք հնարավոր է օրինական (իրավաչափ) «փոխանակման» ծրագիր իրականացնել երրորդ երկրների քաղաքացիների մասնակցությամբ: Եթե խոսքը թրաֆիքինգի մասին չէ, ապա շատ դժվար է պատկերացնել, թե ինչ իրավական հիմքով Պերուջայի օտարերկրացիների համար համալսարանում սովորող, ենթադրենք` մոզամբիկցին, թուրքը կամ ադրբեջանցին հայտնվի Երևանում:

Խնդիրն ունի նաև այլ կողմ:

ԵՊՀ-ի տարաբնույթ «համագործակցությունները», ըստ էության, նպաստում են Հայաստանից արտագաղթին:

Ո՞վ գիտի, այսրոպեական Հ.Հ-ի «համագործակցության» արդյունքում քանի՞ ՀՀ քաղաքացի է արտագաղթել ՀՀ-ից:

Եվ, ուրեմն, ըստ ԵՊՀ-ի, ի՞նչ է նշանակում «համագործակցություն»` արտագա՞ղթ, թե՞ թրաֆիքինգ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3296

Մեկնաբանություններ