Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Արցախի հանձնումը խարան է

Արցախի հանձնումը խարան է
02.09.2024 | 10:50

Հայաստանում չկա պետականաշինության հետ կապ ունեցող գեթ մեկ տոն, որը պղծված, դեֆորմացված և իմաստազրկված չէ:

Ներսից ու դրսից աննախադեպ քանդած պետություն: Արցախի հանձնումը խարան է, քաղաքական խարան, բարոյական խարան, պատմական խարան, քաղկենսագրական խարան, անձնական խարան: Ինչքան էլ տանջվեն, փող ծախսեն, խոստում շռայլեն, կարմիր գիծ անցնեն, միևնույն է, դրանից քաղաքական տեխնոլոգիայով, քաղաքական վարժությունով, ընտրությունով, ուղեղների մանիպուլյացիայով, ֆեյքակրատիայով, բութ ու պրիմիտիվ տեխնոլոգիայով և այլ «զրթուզիբիլով» չեն մաքրվի:

Եվ հիշեք, որ ադրբեջանցուն Սյունիքի պարիսպների տակ բերել և կանգնեցրել է հենց այս իշխանությունը, ոչ թե հայկական բանակի պարտությունը:

Հիշեք, որ հայկական բանակը նոյեմբերի 9-ի դրությամբ կանգնած էր հարավային պաշտպանական գծին՝ Սյունիքից 30 կմ հեռու:

Հիշեք,որ ոչ թե ստիպված կյանքեր փրկելով ու նահանջով եկանք հասանք Սյունիքի դարպասների մոտ, այլ մեզ բերեցին այդ դարպասներից ներս, որ հետո բացեն դարպասները:

P.S. Հանձնող եք ու վերջ, չեք մաքրվի 30 տարի դրած արյունից, կյանքից, ջանքից, նամուս ու թասիբից, ավյունից ու կորսված սերնդի խարանից:

Խարան է ու վերջ:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3367

Մեկնաբանություններ