Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Դարձիր լույսի մարտիկ և խավարը կնահանջի

Դարձիր լույսի մարտիկ և խավարը կնահանջի
15.10.2024 | 15:16

Սիրելի լրագրողներ, քանի որ օրերս բազում զանգեր եմ ստացել, որոշեցի պատասխանել բոլորիդ հրապարակային: Այո՛, իրականությանը համապատասխանում են մամուլում շրջանառվող լուրերը: Հայաստանի իշխանություններին ուղղված Ալիևի պահանջը՝ պատժել պատերազմի մասնակիցներին, չէր կարող շրջանցել իմ համեստ անձը: Պետական գույքի կառավարման կոմիտեն իսկապես մտադիր է խլել Երևանի Մոսկովյան 5 հասցեում գտնվող տարածքը, որտեղ արդեն շուրջ 13 տարի է, իրականացնում եմ հայրենասիրական գործունեություն և ստեղծել եմ հայրենասիրական- երիտասարդական կենտրոն: Հայաստանի պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող այս տարածքը նախարարության կողմից ավելի վաղ անհատույց և անժամկետ տրամադրվել էր իմ նախաձեռնած հայրենասիրական- երիտասարդական կենտրոնին ազգանվեր գործունեություն ծավալելու, երիտասարդների համար կրթական, մշակութային, ռազմամարզական ուսուցման համապարփակ ծրագրեր մշակելու և իրականացնելու համար: Հետագայում, 2017թ. խնդիրների շրջանակը համալրվեց նաև «Ազգ- բանակ» հայեցակարգից բխող գործունեությամբ: Ընդ որում, տարածքը հիմնանորոգել եմ, համապատասխանեցրել մարզական-երիտասարդական կենտրոնի գործունեությանը և առ այսօր պահպանել իմ անձնական միջոցների հաշվին: Հույսով եմ, որ եթե, այնուհանդերձ, Պետական գույքի կառավարման կոմիտեն կորոշի շոու սարքել այս պատմությունից, տարածք ներխուժողների մեջ ինչ- որ բան կարթնանա՝ կարդալով հետևյալ տողերը. Դարձիր լույսի մարտիկ և խավարը կնահանջի:

Գևորգ Գևորգյան

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3543

Մեկնաբանություններ