Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հանգիստ իր ծրագիրն է իրականացնում

Հանգիստ իր ծրագիրն է իրականացնում
19.11.2024 | 12:22

Մի բան էլ ասեմ էս ազատման դիմումների վերաբերյալ ու երևի վերջ:

Որոշ միամիտներ կան, որ հանրային հաշվետվություն են պահանջոււմ, թե բա՝ ինչի՞ համար է հեռացվել տվյալ պաշտոնյան, պատկերացնու՞մ եք, նիկոլից Հայաստանում հանրային հաշվետվություն են պահանջում, լու՞րջ…

Գժվե՞լ եք, ինքը խորապես թքած ունի, ասենք թե, չի տալիս հաշվետվություն, ի՞նչ, ախր, ի՞նչ կանեք, դատի՞ կտաք: Հայաստանը այս մարդը սարքել է իր սեփական բոստանը, ինչ ծառ ուզում՝ տնկում է, ինչ ծառ ուզում՝ կտրում է, ինչ ուզում՝ ցանում է, հողից նվիրում է, մի խոսքով, ինչ խելքին փչում՝ անում է:

Ի՞նչ օրենք, ի՞նչ Սահմանադրություն, ի՞նչ միջազգային իրավունք, ի՞նչ, առավել ևս, ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ, ի՞նչ եք խոսում…

Ինքը գիտի որ ժողովուրդ չկա:

Ես որ 1-ին, 2-րդ, 3-րդ նախագահներին հանցագործ եմ համարում, բայց արի ու տես, որ փաստացի նրանք ավելի բարձր կարծիքի էին հայ ժողովրդի մասին. այնպես չէ, որ իրենք հանձնելու հակումներ չունեին, բայց իրենց համար ինչ-որ սահմաններ կային, չէին անցնում, միգուցե վախենում էին ժողովրդական ցասումից:

Իսկ սա լիարժեք բացահայտել է, որ ժողովուրդ չկա, հանգիստ իր ծրագիրն է իրականացնում՝ առողջ ապրելակերպով, հեծանիվ, շրջագայություններ և այլն…

Դուրս եկեք փողոց, հարցրեք, տեսեք, 0,000001% անհանգստություն կա՞, բոլորը թքած ունեն, բացարձակ բոլորը թքած ունեն, մի մասը իր գոյության շարունակականությունը քարշ է տալիս անասնական բնազդներով, խոհանոց-զուգարան-խոհանոց, մի մաս էլ կա, որ արտագաղթելու դասավորություններով է զբաղված, մի մասն էլ վախերի մեջ է ապրում:

Այս խեղկատակը Հայաստանը դարձնում է թրքահպատակ, ու դիմադրություն չկա:

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 6504

Մեկնաբանություններ