ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ժամանակավոր պաշտոնի և հարստություն համար մի՛ վաճառեք ձեր խիղճն ու հոգին

Ժամանակավոր պաշտոնի և հարստություն համար մի՛ վաճառեք ձեր խիղճն ու հոգին
26.11.2024 | 20:12

Աշխարհի ստեղծումից ի վեր աշխարհում ծնվել է ավելի քան 110 միլիարդ մարդ:

Անկախ նրանց զբաղեցրած պաշտոնից, սեռից ու դիրքից, նրանցից 102 միլիարդը մահացել են:

Ներկայումս ապրում են մոտ 8 միլիարդ մարդ, և նրանցից ամեն օր մահանում են գրեթե 160 հազար մարդ:

Նրանցից բոլորը ծնվելուց ոչինչ չեն ունեցել, և իրենց հետ ոչինչ չեն տարել:

Մարդը հասարակ մահկանացու է:

Կյանքը դա մեզ տրվում է ժամանակավորապես, մարմինը որպես հանդերձանք, իսկ հոգին հավիտյան:

Հոգին անմահ է:

Ժամանակավոր պաշտոնի և հարստություն համար մի՛ վաճառեք ձեր խիղճն ու հոգին:

Էդգար ՏԵՐՏԵՐՅԱՆ

Դիտվել է՝ 2299

Մեկնաբանություններ