Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Մեր լռությունն ու անգործությունը դառնում են վախկոտություն և դավաճանություն պատմության առջև

Մեր լռությունն ու անգործությունը դառնում են վախկոտություն և դավաճանություն պատմության առջև
05.12.2024 | 14:18

Պատմական ճշմարտության խլացուցիչ աղաղակն ու առաջ մղվող սպառնալիքները անզոր ու անհավասար պայքարի մեջ են «Հովիկ Ազազարյան» և հանրային ուշադրությունը շեղող ու ազգային զգոնությունը թուլացնող այլ արհեստական ու մանր օրակարգերով հանրային կյանքը հագեցնելու այսօրվա պարտադրվող իրականության հետ։

Հայաստանի քաղաքական իշխանությունները, ընկղմված լինելով անտարբերության խոր քնի մեջ, ըստ էության, ոչ միայն չեն հակադրվում, այլև թույլ են տալիս Ադրբեջանին և նրա թուրք դաշնակիցներին բացահայտ հավակնել ինքնիշխան Հայաստանի տարածքին՝ այն անվանելով «Արևմտյան Ադրբեջան»:

«Վերադարձի իրավունք. Հայաստանից բռնի տեղահանված անձանց համար արդարության վերականգնում» թեմայով միջազգային կոնֆերանսին բացման խոսքով հանդես են եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ու Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ընդգծելով Հայաստանից բռնի տեղահանված անձանց համար արդարության վերականգնման, մասնավորապես, վերադարձի իրավունքի իրացման անհրաժեշտությունը:

Այնուհետև, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարգևատրել է «Արևմտյան Ադրբեջանի իրողությունների քարոզչության» ոլորտում աչքի ընկնող մի խումբ գործիչների։ Հիշյալ կոնֆերանսի ընթացքում Ալիևը նշել է, որ Հայաստանը պետք է բանակցություններ սկսի «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ։

Մեր կողմից վճռական գործողությունների և հայտարարությունների բացակայությունը միայն ոգևորում է Ադրբեջանին և նրա աջակիցներին՝ պատմության մոռացության և վերանայման պետական արշավում: Մեր լռությունն ու անգործությունը դառնում են վախկոտություն և դավաճանություն պատմության առջև, ինչը հաստատում է, որ անարժան առաջնորդները անխուսափելիորեն հանգեցնում են ինքնիշխանության և տարածքի կորստի։

Իրերն իրենց անուններով կոչելու և նրանցից պատասխանատվություն պահանջելու ժամանակը վաղուց է անցել, իսկ արտաքին սպառնալիքների և երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականության պաշտպանությանն առնչվող խնդիրների դեմ ակտիվ և վճռական գործողությունների հրատապ անհրաժեշտությունը գնալով ահագնանում է։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 10666

Մեկնաբանություններ

煎瓨鐟ㄧ亸鍐嚇濠靛鐏虫繛鍜佸幖閸熺娀鍩€椤掍緡鍤旈柛瀣靛枓閹稿矂宕楅妶鍡楃闁稿鍠掗幐宀勫礃閿濆倸浜炬慨锝庡幖娴/1352197527">Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Պետություն կառավարող լենինյան տխրահռչակ  «խոհարարի» նոր վարկած
Պետություն կառավարող լենինյան տխրահռչակ «խոհարարի» նոր վարկած

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Այս­պես էլ պա­րար­տա­նում ենք
Այս­պես էլ պա­րար­տա­նում ենք