Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Ժողովրդին նախապատրաստում են պետականության լուծարման

Ժողովրդին նախապատրաստում են պետականության լուծարման
18.01.2025 | 15:51

Բաքվում տեղի ունեցող խայտառակ քաղաքական դատավարությունը հետևանքն է Բաքվի բռնապետական վարչախմբի կողմից Արցախի 9-ամսյա պաշարման ու էթնիկ զտման, ինչն էլ իր հերթին հետևանքն է նրա, որ Հայաստանի գործող վարչախմբի պարագլուխը պրահյան հայտարարությամբ և այլ ձևերով Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։

Այս ամենի պատասխանատվությունը ոչ միայն Փաշինյանի, այլև նրա ողջ քաղաքական թիմի, ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորների ուսերին է։

Այս քաղաքական դատավարությունը ցույց է տալիս, որ Հայաստանում գոյություն չունի արտաքին քաղաքականություն, հետևաբար, դուրս է գալիս, որ Հայաստանը կարիք չունի արտաքին գործերի նախարարության։ Պետությունը զավթված է փաշինյանական վարչախմբի կողմից, ինչի պատճառով պետությունը չի կարողանում աշխատել, մատը մատին չեն խփում Բաքվի բռնապետական վարչախմբի հանցագործությունների առնչությամբ իրավական գործընթացներ սկսելու, Բաքվի հանդեպ սանկցիաներ կիրառելու ուղղությամբ։

Արտգործնախարարության, դիվանագիտական համակարգի այս միտումնավոր անգործությունը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության կարգավիճակը իջեցնում են ինքնավարության մակարդակի։ Սրանով վարչախումբը հայ ժողովրդի գիտակցության մեջ արմատավորում է այն թեզը, որ պետությունը զուտ ասֆալտ անելու, տոնածառ զարդարելու համար է, դրանով ժողովրդին նախապատրաստում են պետականության լուծարման։

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 3156

Մեկնաբանություններ