Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Լսել եմ՝ գերագույն դավաճանը սկսել ա հիմա էլ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը պղծել

Լսել եմ՝ գերագույն դավաճանը սկսել ա հիմա էլ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը պղծել
26.01.2025 | 12:47

Պղծումն իրականացնում ա իր սիրելի «կիսաճշմարտությունների» մեթոդով։

Այսպես, իբր «անմեղ» հարց ա տալիս.

- Iնչի՞ 1939 թվին չէին խոսում Հայոց ցեղասպանության մասին, իսկ 1959-ին խոսում էին։

Բայց իրականում ակնարկում ա, որ էդ օրակարգն արհեստական ա։

Հիմա հասկանանք ճիշտ ա՞ ասում, թե՞ չէ։

Ճիշտ ա ասում էն, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության մասին իրոք չէին խոսում։

Բայց ինչու՞ չէին խոսում։

Շատ պարզ պատճառով` էդ թվին «ցեղասպանություն» բառը դեռ գոյություն չուներ։

Ռաֆայել Լեմկինը դեռ չէր ստեղծել էդ բառը - 1944 թվին հնարեց։

Այ է՜դ աստիճան ստահակի հետ գործ ունենք։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 2279

Մեկնաբանություններ