Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Քեզ քցի Քուռը, Նիկոլ

Քեզ քցի Քուռը, Նիկոլ
23.03.2025 | 20:45

Վրաստանի վարչապետը, կողքդ նստած, եթե մի գրամ հարգանք ունենար քո հանդեպ, շուն-գել կոլեգա եք, հաստատ իր հավաքականին ասած կլիներ, որ պետք չի նման ձևով ստորացնել հարևանին: Թեկուզ միայն նրա համար, որ Հայաստանի վարչապետը մարզադաշտում է: Առավել ևս, որ առաջին խաղում 3:0 հաղթել էին:

Դու ոչ միայն պետական ու ազգային արժանապատվություն չունես: Դու տարրական մարդկային թասիբ էլ չունես:

Քեզ քցի Քուռը: Չնայած Քուռն էլ քեզ ափսոս է:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2362

Մեկնաբանություններ