ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Հայաստանի բնակիչները համատարած սկսել են միմյանց չվստահել

Հայաստանի բնակիչները համատարած սկսել են միմյանց չվստահել
10.05.2025 | 18:29

Անվստահության դրսևորումներն արդեն հասել են աբսուրդի:

ՈՒրեմն, հաճախորդը, վերանորոգելու համար, արհեստանոց է բերում կենցաղային տեխնիկա: Վերջինիս թերությունը «հայտնաբերելուց» հետո, արհեստանոցից հաճախորդին տեղեկացնում են, որ թերությունը հայտնաբերված է, սակայն հրաժարվում են նշել, թե ինչ թերություն է (՞): Միաժամանակ`ասում են, որ թերության չնշելու պատճառն անվստահությունն է հաճախորդի նկատմամբ և ավելացնում, որ այդպես են վարվում բոլոր հաճախորդների հետ:

Այժմ պատկերացրեք, որ «չվստահելու» հիմքով բուժող բժիշկը հիվանդին հրաժարվի ախտորոշում տալ կամ ավտոմեքենա վերանորոգողը հրաժարվի նշել, թե ավտոմեքենայի որ մասն է պատրաստվում նորոգել: Կարծում եմ` այդ օրը շուտով կգա: Ճանապարհին ենք: Նոր Հայաստանում դեռ շատ բան ենք տեսնելու:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2703

Մեկնաբանություններ