Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայաստանը կարող է և պետք է դուրս գա «էգ երկրի» կարգավիճակից

Հայաստանը կարող է և պետք է դուրս գա «էգ երկրի» կարգավիճակից
19.05.2025 | 15:03

Թբիլիսիում կայացած միջազգային մի ժողովի ժամանակ արտերկրի բանախոսներից մեկը, խոսելով միջազգային քաղաքականության մասին, ասաց, որ պետությունները լինում են երկու տեսակի՝ մեծ, որոշումներ կայացնող, «որձ պետություններ», որոնք են ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը և այլն, և փոքր, «էգ պետություններ», որոնց վերաբերյալ մեծերը որոշումներ են ընդունում։ Նման երկրների շարքում բանախոսը նշեց Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը։

Ադրբեջանը 2020 թվականից հետո մեր հաշվին փորձում է կայանալ, փոքրից միջին դառնալ։ «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարի հերոսներից մեկը՝ սարերում հովիվ, ասում է, որ փոքր պետությունենրի գործը հեշտ է, մեծերինն է դժվար։ Իրականում փոքր պետությունների գործն ավելի դժվար է, քանզի մեծերն իրենց շահերի տեսանկյունից փոքրերի վերաբերյալ որոշումներ են ընդшնում և իրականացնում, մեր դեպքում էլ Մոսկվան վաղուց այլոց «արցունքներին չի հավատում»։ Հայաստանը թեև փոքր տարածք և քիչ բնակչություն ունի, սակայն ունի կռվաններ՝ գրեթե մոնոէթնիկ բնակչություն, ուժեղ սփյուռք, հայի ստեղծագործ միտք։ Նրանք, ովքեր վերջին 8 տարում Հայաստանը կառավարում են, չունեն կառավարման համար պահանջվող կրթական որակներ, հմտություններ, փորձ, ազնվություն։ 2018-ից հետո Հայաստանի պետական պարտքը կրկնապատկվել է, սակայն տնտեսական մեծ ծրագրեր չեն իրականացվել, Հայաստանը սարքել են թմրամոլության և խաղամոլության երկիր։ Հայաստանը կարող է և պետք է դուրս գա փոքր «էգ երկրի» կարգավիճակից, սակայն դրա համար առաջնահերթ պետք է երկիրը դեպի նոր պարտություններ, նոր զիջումներ, նոր նվաստացումներ , դեպի «իրական Հայաստան» կոչվող խայտառակություն տանողներին փոխել։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1500

Մեկնաբանություններ