Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Հստակ ձևակերպված հավակնություններ՝ ռեգիոնալ և գլոբալ մակարդակներում

Հստակ ձևակերպված հավակնություններ՝ ռեգիոնալ և գլոբալ մակարդակներում
01.06.2025 | 12:58

Ադրբեջանը տպավորիչ հաջողություններ է գրանցում իր միջտարածաշրջանային արտաքին քաղաքականության բնագավառում։ Այն կարողանում է հմուտ համադրել իր ուժի ու պոտենցիալի կուտակմանն ուղղված ջանքերը (ներքին կարողությունների մեծացումը) տնտեսական դիվանագիտության, ռազմական դիվանագիտության և գլոբալ դիրքավորման իր ուրույն մատրիցայի հետ։ Այս ամենը հնարավոր չէր լինի առանց հստակ ձևակերպված հավակնությունների ռեգիոնալ և գլոբալ մակարդակներում։ Եվ սա ցուցիչ է, թե ինչքան կարևոր է, որ երկրի թե՛ առաջնորդը, և թե՛ կառավորող էլիտան ունի համակարգված ու համակարգային գիտելիքներ միջազգային հարաբերությունների մասին։

Ալիևյան Ադրբեջանը բազմաշերտ ու բազմաբովանդակ արտաքին քաղաքականություն կառուցելու ու վարելու, ինչպես նաև դրա համար հետևողականորեն պրոֆեսիոնալ կարողունակություն (անգլերեն ասած՝ agency) ստեղծելու առանձնահատուկ մոդել է դարձել ժամանակակից միջազգային հարաբերությունների մի շարք ուսումնասիրողների համար: Այս մոդելը, սակայն, կարող է աշխատել միայն և միայն Ադրբեջանի պարագայում, այսինքն, այն ընդհանրապես «փոխանցելի» չէ։

Այն առավել հետաքրքիր է, երբ տեսնում ես գիտակցված քայլերի համադրությունը, որով նրանք ոչ միայն փորձում են մեծացնել պետության կշիռն ու նշանակությունը այլոց՝ մեծերի աչքում, այլ նաև իրենց պետության կարգավիճակի փոփոխությանն ուղղված գիտակցված ճանապարհն ես նշմարում՝ փոքր, բայց ուժեղ պետությունից մտածված ու աստիճանաբար անցումը «հառնող միջին տերության» կարգավիճակին՝ իր ուրույն ազդեցության գոտիներով ու էքսկլյուզիվ շահերի ոլորտներով: Ալիևը հաճախ ձգտում է կառուցել դրանք կա՛մ «զրոյական խաղի», կա՛մ քաղաքական առևտրի վրա կառուցված (bargaining-based) համագործակցային հեգեմոնիայի տրամաբանության մեջ։

Եվ այս ամենը արդյունք է դեռ տարիներ առաջ հստակ ձևակերպած ռազմավարական տեսլականի ու դրա իրականացման ռազմավարությունների /ճանապարհային քարտեզների/։ Ի դեպ, «խորքային ռազմավարության» մասին է խոսքը, այլ ոչ այն, ինչ 2007-ից իրենց արդարադատության նախարարության կայքում կա։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 6097

Մեկնաբանություններ