Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Գուցե թե իրադարձություններն այնպես զարգանան, որ Իրանը վերջապես հարվածի Ադրբեջանին

Գուցե թե իրադարձություններն այնպես զարգանան, որ Իրանը վերջապես հարվածի Ադրբեջանին
15.06.2025 | 12:42

Երեկվանից շարունակ գրում ենք, տրամաբանում, բայց շատերս մի թաքուն հույս ունենք, որի մասին դեռ չենք բարձրաձայնել։

Գուցե թե իրադարձություններն այնպես զարգանան, որ Իրանը վերջապես հարվածի Ադրբեջանին։

Ոչ թե թաթալոշի պես, այլ ջարդելու-ջախջախելու միտումով։

Կասեք, թե բարդ է, նախանձելի չէ հազար կողմից թիրախավորված Իրանի վիճակը, ի՞նչ տրամաբանությամբ պիտի ավելի բարդացնի։

Ես էլ կասեմ՝ ավելի անտրամաբանական բան, քան մեր վերջին 6-7 հարյուր տարվա գոյությունն է՝ չկա, չի եղել։

Հենց այդ տրամաբանությամբ-անտրամաբանությամբ էլ պիտի հարվածի։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 932

Մեկնաբանություններ