Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Պատերազմի ժամանակ Աստված ոչ մեկի կողմից էլ չի

Պատերազմի ժամանակ Աստված ոչ մեկի կողմից էլ չի
15.06.2025 | 21:33

Իսկ դու գիտե՞ս, որ էն հեռավոր ժամանակներում, երբ լեգենդներն ու առասպելներն էին հյուսվում, ինչքան էլ դաժան պատերազմ լիներ, մեր պապերը ծիրանի սեզոնին ծիրանային զինադադար էին հաստատում։ Էդ օրերին ով մարդ սպանեց, թեկուզ՝ թշնամու, քշում էին անապատ, որ սովից ու ծարավից մեռնի։ Իսկ եթե էդ տարի ծիրանն առատ չէր լինում, էլ պատերազմը չէին վերսկսում՝ համարում էին, որ արդեն մի պատերազմի չափ տուժել են։

Իսկ պատերազմ սկսելու գիշերը թագավորը մենակ՝ առանց թիկնապահների, գնում էր անտառ ու ամբողջ գիշեր ծնկաչոք ներողություն էր խնդրում լուսնից։ Եթե լուսին չէր լինում, պատերազմը չէր սկսում։ Երկու երկրների թագավորները հանդիպում էին սահմանի վրա ու սկսում նռան գինի խմել։ Ով առաջինն էր հարբած գետին ընկնում, նա էլ պարտվում էր։

Ու հեծելազոր չկար։ Մարդն իրան թույլ չէր տալիս կենդանիներին խառնել իր վեճին։ Կենդանին ի՞նչ կապ ունի, դա իր կռիվն ա։ Հա՛, էն տարիներին անգամ պատերազմի ժամանակ պատերազմից կարևոր բաներ կային։

Իսկ ճակատամարտից հետո հաղթողն առաջինը մարտի դաշտում ընկած հակառակորդի զինվորներին էր թաղում, հետո նոր՝ ի՛ր զինվորներին՝ նրանց կողքին, որ մահից հետո հաշտվեն։

Ու բոլորը գիտեին, որ պատերազմի ժամանակ Աստված ոչ մեկի կողմից էլ չի։ Ոչ ոք Աստծուն չէր դիմում՝ ոչ մարտից առաջ, ոչ էլ մարտի ընթացքում։ Գիտեին, որ վատ բան են անում։

Հիմա տենց չի։ Հիմա փոքր հոգիների ու մեծ պատերազմների ժամանակն ա։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 1295

Մեկնաբանություններ