ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Մեր տունն ուրիշները չեն մաքրելու, մե՛նք պետք է անենք դա

Մեր տունն ուրիշները չեն մաքրելու, մե՛նք պետք է անենք դա
23.06.2025 | 11:39

Մի մասը նստած բողոքում են, որ ԱՄՆ-ն մեր դաշնակիցը չէ, որովհետև մեր շահերը չի պաշտպանում, մի ուրիշ մասը գանգատվում է, որ Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ, երրորդը Ֆրանսիայից է բողոքում, չորրորդը՝ Իրանից, հինգերորդը՝ Եվրոպայից...

Մի րոպե՝ STOP էլի, մի հատ նայեք թե «ով» է մեր երկիրը «ղեկավարողը»՝ ընդամենը փալաս, որի վրա ցանկացածը կարող է ոտքերը մաքրել։

Դուք լինեիք, դրա հետ կդաշնակցեի՞ք... խալխից բողոքելու փոխարեն, ձեր/մեր տունը մաքրեք, ազատվեք նիկոլից, նորմալ ղեկավար ունեցեք, խելքը գլուխը հավաքեք ու ԱՄՆ-ն էլ, Իրանն էլ, Ռուսաստանն էլ, տո Չինաստանն ու Հնդկաստանն էլ ԿԴԱՌՆԱՆ մեր դաշնակիցները։

Մեր տունն ուրիշները չեն մաքրելու, մե՛նք պետք է անենք, դա։

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 390

Մեկնաբանություններ