ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Լավ է չի ասում՝ Նիկոլի ջանքերով հնարավոր եղավ կանգնեցնել ռեգիոնալ աղետը

Լավ է չի ասում՝ Նիկոլի ջանքերով հնարավոր եղավ կանգնեցնել ռեգիոնալ աղետը
25.06.2025 | 18:08

Չգիտեմ ու՞մ նկատի ունի, բայց ակնհայտ է, որ ՔՊ-ականների քաղաքական հավկուրությունն ու անհոգ ցինիզմն անբուժելի են:

Ինձ թվում էր, թե Բաբկեն Թունյանը մեջների խելացի ու պարկեշտներից է:

Հուսով եմ, որ չեմ սխալվի:

Սակայն այնպես է հեգնում (հղումը՝ Հ.Գ.-ում) իր ընդդիմադիր «գործընկերներին», կարծես Արցախը հանձնողը, Հայաստանի գլխին երեք պատերազմ բերողն ու տարածքներ զիջողն իր իշխանությունը չի եղել:

Տարածաշրջանն ու Հայաստանը, իրոք, որ ցանկացած պահի կարող էին հայտնվել ռազմական թատերաբեմում: Մեծ բարեբախտություն է, որ այս փուլում հաջողվել է Իրանի և Իսրայելի միջև հրադադարի հասնել (ոչ թե խաղաղության):

Հրադադարի պատճառներից մեկն էլ այն էր, որ տարածաշրջանի բոլոր երկրներն էին հայտնվել ինչպես Բաբկենն է ասում՝ պատերազմից 5 պակաս վիճակում:

Եթե ԱՄՆ նախագահ Թրամփը նման բան գրեր՝ կհասկանայի:

Չեմ հասկանում Բաբկենի գրառման իմաստն ու ընդգծված ցինիզմը:

Լավ է չի ասում՝ Նիկոլի ջանքերով հնարավոր եղավ կանգնեցնել ռեգիոնալ աղետը:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ.

Իրանի և Իսրայելի միջև հրադադարը մտավ ուժի մեջ: Հրթիռակոծությունները դադարել են, երկրները բացում են իրենց օդային տարածքները:

Հետաքրքիր է՝ ի՞նչ են մտածում մի քանի օր առաջ «պատերազմից հինգ է պակաս» ասող մեր ընդդիմադիր գործընկերները և աշխարհաքաղաքական դարակազմիկ վերլուծություններ ու ապոկալիպտիկ կանխատեսումներ անող փորձագետները:

Հուսանք, որ տարածաշրջանում կհաստատվի երկարաժամկետ խաղաղություն, և երկրները հակամարտելու փոխարեն կսկսեն համագործակցել միմյանց հետ:

Սա, ի դեպ, ռոմանտիկայի ժանրից չէ:

Դիտվել է՝ 316

Մեկնաբանություններ