Սորոսներն ու կորեյկոներն ի հայտ են գալիս խառը ժամանակներում: Վերջիններիս նմանությունն ակնհայտ է, տարբերությունը` չնչին: Կորեյկոյի ապրած ժամանակաշրջանում «փողերի լվացում»-ը տարածված չէր: Այդ իմաստով, եթե Կորեյկոն ապրեր մեր օրերում, ապա միգուցե Սորոսի վերածվեր:
Ինչևէ:
Հայաստանում խառը ժամանակներ են, հետևաբար, ի հայտ են գալիս վերափոխված «սորոս-կորեյկո»-ներ: Դրանց առաջատարը ԵՊՀ-ն է:
ՈՒրեմն, ԵՊՀ-ն սկսել է համատարած և անխնա դրամաշնորհներ բաժանել:
Ընդ որում, գումարի մեծության առումով, ԵՊՀ-ի դրամաշնորհներին կնախանձեր ԱՄՆ-ի պետդեպը, իսկ բովանդակության առումով` Շուրա Բալագանովը:
Օրինակ, ԵՊՀ-ն շուրջ 340 000 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ է հատկացրել «սառույցից ջրի անցումը» (բառացի մեջբերված է ծրագրից) երևույթի ուսումնասիրության համար:
Հյուսիսային թալիշների բառապաշարի հետազոտությանը հատկացվել է 36 000, իսկ Հասան Ռուհանիից մինչև Մասուդ Փեզեշքիան (ներառյալ) ընկած ժամանակահատվածի Իրանի գործիչների ուսումնասիրությանը` 45 000 ԱՄՆ դոլար:
Հարկ է նշել, որ ԵՊՀ-ում դրամաշնորհային «կենացները քաղցրանում են»:
Միայն վերջերս հատկացված երեք դրամաշնորհի ընդհանուր գումարը կազմում է շուրջ 900 000 ԱՄՆ դոլար:
Ենթադրաբար, այսօրինակ դրամաշնորհային ակտիվությունը կարող է նշանակել, որ Հայաստանի կորեյկոները վերածվում են սորոսների, «լվանում են» փողերը և հա՜յդե Բրյուսել:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ