ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Մինչև վերջ գնալու պատրաստ ընդդիմություն ու առաջնորդություն, և Նիկոլը կգնա

Մինչև վերջ գնալու պատրաստ ընդդիմություն ու առաջնորդություն, և Նիկոլը կգնա
28.06.2025 | 17:07

Իրավիճակն ունի քաղաքական ընդամենը մեկ ճիշտ հանգուցալուծում.

ա) խորհրդարանական ընդդիմությունը շատ արագ միավորվում է, 34 ստորագրությամբ ազդարարում է Նիկոլին անվստահություն հայտնելու գործընթացի հաջորդ փուլը:

բ) Համախմբման կոչով դիմում է հայ ժողովրդին՝ նախաձեռնելով 3-4 օրյա համազգային խաղաղ անհնազանդություն ու հայահավաք՝ Հայաստանում ու Սփյուռքի խոշոր համայնքներում:

գ) Ժողովրդական հուժկու ալիքի ուժով ու գրագետ հաղորդակցությամբ, մինչև վերջ գնալու ու կամային առաջնորդությամբ ճնշում է գործադրվում ՔՊ պատգամավորների վրա՝ միանալու Նիկոլին անվստահություն հայտնելու սահմանադրական գործընթացին:

Զուգահեռ գրագետ բանակցություններ են տարվում նաև ՔՊ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ՝ կամովի ենթարկվելու համաժողովրդական ճնշմանն ու հրաժարականներ տալու:

Մինչև վերջ գնալու պատրաստ ընդդիմություն ու առաջնորդություն, ու Նիկոլը կգնա:

Չի կարող չգնալ:

Կգնա փոքր կամ մեծ գին վճարելով: Բայց կգնա:

Թող ինքն ընտրի՝ ինչպես:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 153

Մեկնաբանություններ