Աշխարհում գոյություն ունի՞ ազգ կամ ժողովուրդ, որ համաձայներ հայրենական տարածքները կամ ազգային հետաքրքրությունները թշնամուն զիջելով՝ հասնել ավելի ինքնիշխան ու ինքնաբավ պետականության կամ էլ, ասենք, խաղաղության: Ես չգիտեմ: Եթե գիտեք, լուսավորեք նվաստիս...
Հ.Գ. Իսրայելա-իրանական ճակատում այսօր, կարծես, հրադադար է, բայց իրականության մեջ երկուսն էլ շարունակում են գործել ոչ այնքան հանուն խաղաղության, որքան իրենց ինքնիշխան և ինքնաբավ պետականության:
Հ.Գ.Գ. Չնայած հազարամյակների պատմություն ունեցող ազգ ենք, բայցևայնպես, ոչ միայն անընդունակ ենք խուսափել նախկինում թույլ տրված սխալներից, այլև անկարող ենք ինչ-որ բան սովորել աշխարհից և, հատկապես, նրանցից, ովքեր մեր սխալներից օգտվելով, մեզ շարունակ պարտադրում են կատարել հերթական ճակատագրական սխալը:
Որտեղի՞ց մեզ այսքան ինքնակործան հակում: Չգիտեմ...
Սենոր Հասրաթյան