«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Երկու արքեպիսկոպոսների ձերբակալությունն ազգային ամոթ է, ամենքիս ամոթն է

Երկու արքեպիսկոպոսների ձերբակալությունն ազգային ամոթ է, ամենքիս ամոթն է
01.07.2025 | 11:44

Միքայել Սրբազանի պաշտպանական խմբի հայտարարությունների ու մեկնաբանությունների տողատակում տհաճ մի բան եմ տեսնում. ամենուր կարմիր թելի պես, կարծես, անցնում է Միքայել Սրբազանին «ահաբեկիչ Բագրատ Սրբազանից» տարանջատելու միտքը։

Հուսով եմ սխալվում եմ, բայց նման տպավորություն հաստատ կա։

Եվ ոչ միայն Միքայել Սրբազանի պաշտպանների խոսքերում, այլև եկեղեցու հայտարարություններում և այլուր։

Երեկ արդեն գրել եմ՝ երկու արքեպիսկոպոսների ձերբակալությունն ազգային ամոթ է։

Ամենքիս ամոթն է…

Մի՞թե այս իրողությունը մի կողմ դրած՝ պետք է հենվենք բռնապետական, ապազգային իշխանության քարոզչությանը ու հեռու պահենք մեզ Բագրատ Սրբազանից։

Սրբազան Հորը ճանաչողները, նրա հետ թեկուզ մի քիչ շփվածները լավ գիտեն, թե ով է իրականում Բագրատ Սրբազանը, ինչի համար է նա պայքարում և ինչ մեթոդներով։

Ավելի լավ ճանաչողները գիտեն՝ հաղթելու է։

Որովհետև, ինչպես Լիդյան է այսօր գրել բանտից, այդ պայքարի ոչ սկսողը, ոչ էլ ավարտողը Բագրատ Սրբազանը չէ, մյուս կալանավորվածները չեն, մենք չենք…

Մեր ժողովուրդն է։ Դարեր ու հազարամյակներ շարունակ պայքարող մեր ժողովուրդն է, որն անպայման հաղթելու է։

Հասկանում եմ՝ նոր թրենդ է տարանջատվելը։

Բայց ուզում եմ նախապես զգուշացնել՝ Բագրատ Սրբազանից տարանջատվելն այսօր նշանակում է տարանջատվել ժողովրդի պայքարից։

Գիտեմ՝ շատերը դրան էլ են գնացել։

Իրենց գործն է։

Բայց քիչ թե շատ արժանապատվություն ունեցող մարդկանց դա միանշանակ սազական չէ։

Ես ճանաչում եմ Միքայել Սրբազանի պաշտպաններից ոմանց։

Նրանց հայրենասիրության և նվիրվածության մեջ նշույլ անգամ կասկած չունեմ։

Առավել ևս՝ Եկեղեցու։

Պարզապես խնդրանքս է առավել ուշադիր լինել Բագրատ Սրբազանի հանդեպ։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 369

Մեկնաբանություններ