Ծուռ հայելիների «իրական» Հայաստանում երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիրը» անթաքույց կերպով վերացնում է ժողովրդավարության ու իրավական պետության բոլոր ինստիտուտները։ Ընդ որում, նա ուրախությամբ դա անում է առանց թաքցնելու։ Պարզ ասում է, որ ԱԱԾ-ն իր համար անցանկալի մարդկանց դեմ կոմպրոմատներ հավաքելու գործիք է, իրավապահ համակարգը՝ այդ մարդկանց բռնելու համար է, դատախազություն և այլ կառույցները, կարևոր չեն, ինքը և՛ դատախազն է, և՛ դատավորը։ Անմեղության կանխավարկած ասվածը վաղուց գոյություն չունի։ Մի խոսքով՝ հայտնի արտահայտության պես՝ «ժյուրին ծախված է, խաղը՝ առած»։
Զավեշտն այն է, որ նա դա անում է ժողովրդավարության և ինքնիշխանության պաշտպանության կեղծ շղարշի ու քարոզչության ներքո։ Երկրի ղեկավարը փաստացի փորձում է ամրագրել միանձնյա իշխանություն՝ իր հակապետական քաղաքականության դեմ հանդես եկողների ու այդ մարդկանց սատարողների հանդեպ կիրառելով սպառնալիքների ու հաշվեհարդարի քաղաքականություն։
Ինչպե՞ս է հնարավոր ժողովրդավարություն կառուցել կամ պաշտպանել ամենաանթաքույց բռնապետական մեթոդներով։ Պարզ է, որ հնարավոր չի․․․
Մենք հասել ենք մի հանգրվանի, երբ Հայաստանի ժողովրդավարությունը ու առհասարակ՝ իրավական պետությունը պետք է պաշտպանել 2018-ին հենց այդ կարգախոսով իշխանության եկած խաբեբայից։ Ակնհայտ է արդեն, որ նա բնավ չի խորշի ընդհուպ կեղծել ընտրությունները։
Տաթևիկ Հայրապետյան